Բլինքենը նույնպես կմասնակցի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

ԱՄՆ վարչակազմը ներկայացնող պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը նույնպես կմասնակցեն ՀՀ, ԱՄՆ և ԵՄ միջև՝ ապրիլի 5-ին կայանալիք եռակողմ հանդիպմանը` Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:

Միլլերը հայտնել է, թե քննարկումը կվերաբերի Հայաստանի տնտեսական կայունությանն աջակցության ցուցաբերմանը՝ սպասվող հանդիպումից այլ մանրամասներ չհայտնելով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բրյուսելում ապրիլի 5-ին սպասվում է Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպում, որի ժամանակ քննարկվելու է Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները։