Ցավազրկման բուժօգնությունը Հայաստանում (տեսանյութ)

ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամը մշակել է հանրային իրազեկման հոլովակ ցավազրկման և Հայաստանում դրա կազմակերպման մասին։ Հոլովակն առաջին հերթին պացիենտների և նրանց խնամատարների, ընտանիքի անդամների համար է, որպեսզի հնարավորինս լավ պատկերացնեն ցավազրկման կազմակերպման պայմանները։ Բուժաշխատողներին ևս օգտակար կլինի տեղեկանալ պացիենտներին ցավից զերծ պահելու մասին, քանզի ցավազրկումը Հայաստանում լայն տարածում չունի, ինչի պատճառով բազմաթիվ մարդիկ չեն ստանում այդքան անհրաժեշտ ցավազրկում, արդյունքում ոտնահարվում է մարդկանց հիմնարար իրավունքներից մեկը՝ առանց ցավի ապրելու իրավունքը։

  • Յուրաքանչյուր պացիենտ ունի առանց ցավի ապրելու իրավունք։
  • Այս իրավունքն ամրագրված է ՀՀ օրենսդրությամբ։
  • Քաղցկեղով պայմանավորված ցավերի գրեթե 95%-ը կարելի է հաջողությամբ կառավարել։
  • Ցավից ազատվելու անհրաժեշտ տարբերակների առկայության պարագայում չի կարող լինել որևէ պատճառ համարժեք ցավազրկում չստանալու համար։
  • Պացիենտին պատշաճ ցավազրկում չտրամադրելը հավասարազոր է խոշտանգման։
  • Արդյունավետ ցավազրկումը հասանելի է, եթե ցավազրկողները նշանակվում են ճիշտ չափաբաժնով, քանակով, և այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։
  • Ցավի բուժման մաս են կազմում նաև ուժեղ թմրամիջոցներ՝ օփիոիդներ պարունակող դեղերը։
  • Այս դեղերը տրամադրվում են օրենքով ամրագրված հատուկ ընթացակարգով։
  • Բայց դա չպետք է խոչընդոտ հանդիսանա պացիենտին պատշաճ ցավազրկում տրամադրելու համար։
  • «Կյանք առանց ցավի» ծրագրի նպատակն է բարելավել պալիատիվ խնամքի և արդյունավետ ցավազրկման հասանելիությունը Հայաստանում։
  • Քրոնիկ կամ քաղցկեղով պայմանավորված ցավերի դեպքում պատշաճ ցավազրկում չստանալու պարագայում պացիենտները կարող են դիմել «Կյանք առանց ցավի» ծրագրի ԹԵԺ ԳԾԻՆ՝ 094-422-922