Հայաստանը չի միացել ՀԱՊԿ ԽՎ խորհրդարանական պատվիրակությունների՝ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի աhաբեկչությունը դատապարտող հայտարարությանը

Հայաստանը չի միացել ՀԱՊԿ ԽՎ խորհրդարանական պատվիրակությունների՝ «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունը դատապարտող հայտարարությանը: Այս մասին հայտնել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը:

«Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ում։ ՀԱՊԿ-ի կողմից առաջարկ եղել է հայկական կողմին, մենք մերժել ենք»,- նշել է Ղուլյանը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով մարտի 22-ին Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունը։