Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը մեկնաբանել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ։

«Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ յուրաքանչյուր փոխգործակցության մեր նպատակն է խրախուսել նրանց աշխատել տարաձայնությունները հաղթահարելու և ամուր և կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար», – ասել է Միլլերը ճեպազրույցի ժամանակ: