Հարավային Կովկասում կարգավորմանը խոչընդոտում է այլ երկրների ներկայությունը. ՌԴ-ում Իրանի դեսպան

Հարավային Կովկասում կարգավորմանը խոչընդոտում է այլ երկրների ներկայությունը։ Այս մասին NEWS.ru-ի թղթակցին հայտնել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:

«Այս տարածաշրջանի վեց երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը, այս տարածաշրջանի լավագույն փորձագետներն են, այլ ոչ թե որոշ այլ երկրներ»,- ասել է դիվանագետը:

Իրանի դեսպանի խոսքով, տարածաշրջանում խնդիրների լուծման ամենաօգտակար ձևաչափը «3+3» հարթակի շրջանակում հանդիպումն է. նա հույս է հայտնել, որ այս տարի կրկին կկայանա նոր հանդիպում։

«3+3» ձևաչափով Հարավային Կովկասի հարցերի քննարկմանը մասնակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան։