ԱՊՀ արտգործնախարարները կքննարկեն իրավիճակը «Կրոկուսի» ահաբեկչության շուրջ

«Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչության շուրջ իրավիճակը կդառնա ԱՊՀ արտաքին գործերի նախարարների Խորհրդի քննարկման թեմաներից մեկը, որը տեղի կունենա ապրիլի 12-ին Մինսկում։ Այս մասին լրագրողներին ասել է Համագործակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Իլհոմ Նեմատովը։

«ԱՊՀ արտաքին գործերի նախարարների Խորհրդում հաստատ կքննարկվեն ահաբեկչության դեմ համատեղ պայքարի հարցերը, այդ թվում, բնականաբար, կքննարկվի նաեւ այս իրավիճակը։  Այն կլինի բոլոր միջոցառումների քննարկման առարկան, որոնք կիրականացվեն ԱՊՀ շրջանակում»,- ասել է Նեմատովը։

Վերջին տվյալներով՝ մարտի 22-ին տեղի ունեցած «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի թիվը հասել է 139-ի, նույնականացվել է 95-ը։