Ռուբեն Վարդանյանը մի օր վերադառնալու է, իսկ դուք մնալու եք որպես մանաթով ու լիրայով հայրենիք վաճառող տականքներ

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն արձագանքել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար  Ռուբեն Վարդանյանին ազատ արձակելու մասին ադրբեջանական աղբյուրների տարածած լուրերին և արձագանքներին։

«Քաղաքական դեգեներատներին հանգիստ չի տալիս անգամ Ռուբեն Վարդանյանի հնարավոր ազատման մասին ադրբեջանական ակնհայտ կեղծ լուրը։

Ռուբեն Վարդանյանը մի օր վերադառնալու է՝ շարունակելու իր նվիրումը հայրենիքին, իսկ դուք մնալու եք որպես մանաթով ու լիրայով հայրենիք վաճառող տականքներ»,-գրել է Առաքելյանը։