Անցած տարի Երկրի ուղեծրում մի քանի արբանյակների տեղակայումից հետո, Իրանը կառուցում է ևս 20 արբանյակ

Անցած տարի Իրանի տեզերական արդյունաբերության ոլորտը գրանցել է մեծ ձեռքբերումներ, տիեզերք արձակելով 7 արբանյակ։ Ակնկալվում է, որ ևս 20 արբանյակի կառուցմամբ, այս տարին նույնպես ոլորտի համար բեղմնավոր կլինի։ Այս մասին տեղեկացնում է ParsToday-ը:

Անցած տարի ոլորտը գրանցել է մի շարք ձեռքբերումներ, որոնց թվում կարելի է նշել Տիեզերական գերագույն խորհրդում երկրի տիեզերական արդյունաբերության տասնամյա ծրագրի մշակումն ու հաստատումը, Երկրի ուղեծրում 7 արբանյակների տեղակայումը, տիեզերական տեխնոլոգիաներ ունեցող երկրների հետ միջազգային ասպարեզում համագործակցության զարգացումը, Չաբահարում Իրանի ամենամեծ տիեզերական բազայի շինարարության մեկնարկը և «Նահատակ Սոլեյմանի» արբանյակային համակարգի նախագծման ու կառուցման մեկնարկը։

Անցած տարի հոկտեմբերին, 7, 3 կմ/վ արագությամբ «Ղասեդ» եռաստիճան արբանյակակրով, Իրանը Երկրի 450 կմ ուղեծրում տեղադրեց «Նուռ 3» արբանյակը։ 10 տարի ընդմիջումից հետո, «Սալման» արձակման կայանից տեիզերք ուղարկվեց «Քավուս» կենսաբանական պարկուճը։

Դեկտեմբերին, Իրանի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի կողմից կառուցված և SRI հետազոտական արբանյակներիդասին պատկանող «Ղայեմ 100» արբանյակակրից արձակվեց և Երկրի 750 կմ ուղեծրում տեղադրվեց «Սորայա» արբանյակը։ Այս բարձրությունը հերթական ռեկորդն էր։

Փետրվարին տիեզերական կազմակերպության փորձագետներն առաջին անգամ ուղեծիր դուրս բերեցին երեք իրանական արբանյակներ։

«Մեհդա», «Քեյհան 2» և «Հաթֆ 1» արբանյակներն առաջին անգամ արձակվեցին և 450 կմ ուղեծրում տեղակայվեցին «Սիմորղ» արբանյակակրով, որը կառուցվել է Իրանի Զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարարության կողմից։

Իրանի վերջին արբանյակի արձակումը տեղի ունեցավ 2024 թ մարտին։ 134 կգ կշռող հետազոտական «Փարս 1» արբանյակը տիեզերք արձակվեց ռուսական «Վոստոչնի» արձակման բազայից «Սոյուզ» կայանի միջոցով և հաջողությամբ տեղակայվեց երկրի մակերևույթից 500 կմ բարձրության վրա: