Ղրղզստանի ԱԳՆ-ը քաղաքացիներին խորհուրդ է տվել առանց պատճառի չգնալ ՌԴ

Ղրղզստանի իշխանությունները հանրապետության քաղաքացիներին խորհուրդ են տվել ժամանակավորապես ձեռնպահ մնալ առանց պատճառի Ռուսաստան մեկնելուց՝ Մերձմոսկվայում անվտանգության միջոցառումներով պայմանավորված։ Այս մասին տեղեկացրել է Ղրղզստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

«2024 մարտի 22-ին «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով, որի հետևանքով զոհվել և տուժել են մեծ թվով մարդիկ, ինչպես նաև Ռուսաստանի ամբողջ տարածքում անվտանգության և հակաահաբեկչական պատշտպանվածության ուժեղացված միջոցներ մտցնելու առնչությամբ, ԱԳՆ-ն խորհուրդ է տվել Ղրղզստանի քաղաքացիներին ժամանակավորապես առանց անհրաժեշտության չգնալ ՌԴ, մինչև անվտանգության լրացուցիչ միջոցների և ուժեղացված վերահսկողության ռեժիմի չեղարկումը»,- նշվել է հաղորդագրությունում։

Հանրապետության ԱԳՆ-ը նաև խորհուրդ է տվել քաղաքացիներին, որոնք արդեն նախատեսել են ուղևորություն Ռուսաստան, «նախապես ստուգել Ռուսաստանի Դաշնություն մուտքի սահմանափակումների առկայությունը ՌԴ ՆԳՆ կայքում»։