Առանց վերապահումների աջակցում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությանը․ Իրակլի Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարում է, որ առանց վերապահումների աջակցում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը։

Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցին։

«Ես, իհարկե, արտահայտել եմ իմ երախտագիտությունն իմ գործընկեր վարչապետ Պարոն Փաշինյանին, որն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Ես, իհարկե, առանց վերապահումների աջակցում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությանը»,- ասաց Վրաստանի վարչապետը։