Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը բռնել է ահաբեկչություններ ծրագրող քաղաքացու

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը բռնել է ահաբեկչություններ ծրագրող քաղաքացու։

«Հետաքննության ընթացքում, որն իրականացրել է Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ), հիմնարար կասկածներ են առաջացել այն մասին, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Բահրուզ Ալիմամեդ օղլի Ասկերովը՝ 1988թ. ծնված, որն ապրում է Ռուսաստանի Դաշնության Մուրմանսկ քաղաքում, դավադրության մեջ մտնելով այլ անձանց հետ, նախատեսում էր ահաբեկչություններ կատարել։ Պարզվել է, որ Բահրուզ Ասկերովը, գաղտնի կապի մեջ ներգրավելով հանրապետության տարբեր շրջաններում ապրող անձանց, նրանց հանձնարարել է կազմակերպել մահափորձեր Լանքյարան քաղաքի գործադիր իշխանության ղեկավարի դեմ։ Պարզվել է նաև, որ Բահրուզ Ասկերովը այդ անձնաց հաձնարարել է կատարել մահափորձ օտարերկրյա քաղաքացու դեմ, որն անգլերեն էր դասավանդում հանրապետության որոշ շրջաններում»,- նշվել է գերատեսչության՝ ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված հաղորդագրությունում:

Բահրուզ Ասկերովը բռնվել և քրեական պատասխանատվության է ենթարկվել «ահաբեկչության նախապատրաստում» հոդվածով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ձերբակալութոյւնը։ Պարզվել է նաև, որ Բահրուզ Ասկերովը նախատեսում էր կազմակերպել զորավարժություններ օտարերկրյա պետության տարածքում՝ անձանց մասնակցությամբ, որոնց հետ նա շփվել է, բայց ՊԱԾ ձեռնարկած միջոցառումների արդյունքում չի կարողացել իրականացնել այդ հանցավոր արարքները։