Գեղամ Ղազարյան․ զոհվել է հայրենի Սարուշեն գյուղի պաշտպանության ժամանակ

Գեղամ Գագիկի Ղազարյան (1993֊2023)։

Ծնվել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղում։

Ծառայել է Արցախի ՊԲ-ում, ապա աշխատանքի անցել Արցախի փրկարար ծառայությունում որպես հրշեջ-փրկարար, վարորդ։

Մասնակցել է քառօրյա և 44-օրյա պատերազմներին, եղել շտապօգնության մեքենայի վարորդ։

Զոհվել է 2023 թ.սեպտեմբերի 19-ին հայրենի Սարուշեն գյուղի պաշտպանության ժամանակ։

Ամուսնացած էր, ունի 2 անչափահաս որդի։

Փա՜ռք հերոսին.. 

«Հայաքվե»-ի ֆեյսբուքյան էջից