Այսօր 20:30-21:30-ը կանջատվի Երևանի հիմնական փողոցների արտաքին լուսավորությունը

Կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման համատեքստում,  մարտի 23-ին՝ ժամը 20:30-ից 21:30-ը կանջատվի Երևանի հիմնական փողոցների և «Երքաղլույս» ՓԲԸ կողմից սպասարկվող մյուս հանրային վայրերի  արտաքին լուսավորությունը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։