Ուկրաինայի հետ սահմանի մոտ ձերբակալվել է «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչության մեջ կասկածվող չորս անձ․ ՌԴ ՔԿ

Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Բրյանսկի շրջանի անվտանգության ծառայությունները և իրավապահ մարմինները ձերբակալել են չորս կասկածյալների, ովքեր ահաբեկչություն են իրականացրել Crocus City Hall համերգասրահում։ Այս մասին հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն:

«Նրանց հետ սկսել են աշխատել Քննչական կոմիտեի քննիչները»,- նշվում է հաղորդագրության մեջ։