Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցածի հետևանքով զոհերի թվիը հասել է 80-ի․ ՌԴ ՔԿ

Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել ավելի քան 80 մարդ։ Այդ մասին հայտնում են ՌԴ քննչական կոմիտեից։

«Ցավոք, զոհերի թիվը կարող է աճել»,- ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

rbc.ru-ի հաղորդմամբ, ահաբեկչության վայրից առգրավվում են իրեղեն ապացույցներ, այդ թվում՝ զենք-զինամթերք, ինչպես նաև տեսախցիկների ձայնագրություններ։ Նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ։

ԱԴԾ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ, նախնական տվյալներով, ահաբեկչության հետևանքով զոհվել է 40 մարդ, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։

Առողջապահության նախարարը հայտնել է, որ Կրոկուս Սիթի Հոլ»-ի վրա հարձակումից հետո ընդհանուր առմամբ հոսպիտալացվել է 115 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա։ Հոսպիտալացման հիմնական պատճառներն են հրազենային վնասվածքները, այրվածքները, այրման արտադրանքներից թունավորումները, կոտրվածքները։ 60 չափահաս հիվանդ և մեկ երեխա ծանր վիճակում են։

Հիշեցնենք, որ Պիկնիկ խմբի համերգից առաջ զինված հարձակում է տեղի ունեցել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի վրա։ Իրավապահ մարմիննեի ոխանցմամբ՝ կամուֆլյաժով առնվազն հինգ մարդ ներխուժել է սրահ և կրակ բացել ավտոմատներից։ Դրանից հետո շենքում հրդեհ է բռնկվել։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ հրդեհի մակերեսը կազմել է 12,9 հազար քառ. մ։

Քննչական կոմիտեն գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով (Քրեական օրենսգրքի 205-րդ հոդված)։ Կրեմլը հայտնել է, որ ԱԴԾ-ի, Քննչական կոմիտեի և Ռուսաստանի գվարդիայի ղեկավարները հետաքննության ընթացքի մասին զեկուցել են նախագահ Վլադիմիր Պուտինին։