Ինչի՞ հիման վրա են Վաշինգտոնի պաշտոնյաները որևէ եզրակացություն անում ․ ՌԴ ԱԳՆ

Սպիտակ տունը հայտարարել է, որ որևէ նշան չի տեսնում, որ Ուկրաինան կամ ուկրաինացիները ներգրավված են եղել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությանը:

Ինչի՞ հիման վրա են Վաշինգտոնի պաշտոնյաները որևէ եզրակացություն անում ողբերգության մեջ որևէ մեկի անմեղության մասին: Եթե ​​ԱՄՆ-ն ունի կամ ուներ հավաստի տեղեկատվություն այս առնչությամբ, ապա այն պետք է անհապաղ փոխանցվի ռուսական կողմին։

Իսկ եթե նման տվյալներ չկան, ապա Սպիտակ տունն իրավունք չունի որեւէ մեկին ինդուլգենցիաներ տրամադրել։

Բոլոր ներգրավվածները, ինչպես հայտարարել է Ռուսաստանի ղեկավարությունը, կբացահայտվեն իրավասու մարմինների կողմից։