Ռուսաստանում ԼԳԲՏ շարժումը ներառվել է ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում

Միջազգային ԼԳԲՏ շարժումը և նրա կառուցվածքային ստորաբաժանումները ներառված են ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում, հայտնում է Ռոսֆինմոնիտորինգի տվյալների բազան։

Մարտի սկզբին Ռուսաստանի արդարադատության նախարարությունը, դատարանի որոշման համաձայն, արգելված և լուծարված խմբերի ցանկում ներառեց միջազգային ԼԳԲՏ շարժումը և նրա կառուցվածքային ստորաբաժանումները։ Կազմակերպությունը ցանկում ընդգրկվել է Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի 2023 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ։

Միջազգային ԼԳԲՏ սոցիալական շարժումը ներառվել է ծայրահեղական գործունեության և ահաբեկչության մեջ ներգրավվածների ցուցակում։ Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: