Նարեկ Սամսոնյանի ձերբակալության առնչությամբ ՄԻՊ-ն արագ արձագանքման այց է իրականացրել ՆԳՆ ոստիկանության բաժին

Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն:

ՄԻՊ-ից հայտնում են, որ ուսումնասիրության շրջանակում Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման այց է իրականացվել, և այս պահին Պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնում: