Նարեկին մեղսագրվող հոդվածի վերլուծությունն էլ վկայում է, որ այն քաղաքական վրեժ է․ Փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.

«Նարեկ Սամսոնյանի ձերբակալման տեսագրությունից ակնհայտ է դառնում, որ ձերբակալումը դուրս է քրեադատավարական օրենսդրության շրջանակներից և ունի վրիժառության բնույթ։

Նարեկին մեղսագրվող հոդվածի վերլուծությունն էլ վկայում է, որ այն քաղաքական վրեժ է։

Ոստիկանության ծառայողների գործողությունները պատժողական են։ Ակնհայտ է, որ ոստիկանության ծառայողներին հրամայված է կոպտորեն խախտել Նարեկ Սամսոնյանի արժանապատվությունը»։