Ստամբուլում կանխատեսվող երկրաշարժի վնասը կարող է գերազանցել 325 մլրդը․ հետևանքները կզգա ողջ Թուրքիան

Ստամբուլի շրջանում կանխատեսվող հզոր երկրաշարժի վնասը կարող է գերազանցել 325 մլրդ դոլարը և Թուրքիայի տարեկան բյուջեի չափով պետության գանձարանում ճեղք ստեղծել, գրում է թուրքական Hürriyet թերթը:

«Ապահովագրական ընկերությունները կփոխհատուցեն այդ գումարի միայն 10 տոկոսը, մնացածը կվճարի պետությունը», – գրում է թերթը։

Աղբյուրը նշում է՝ Ստամբուլում երկրաշարժի դեպքում առավելագույն փոխհատուցումը կկազմի 1,4 մլն լիրա (43 հազար դոլար) բնակարանի համար։ Հաշվի առնելով վերջին երեք տարիների ընթացքում Ստամբուլում բնակարանների գների աճը, կարելի է համարել, որ դրանք ոչինչ չարժեն աղետի դեպքում։

Ստամբուլի քաղաքապետարանի հաշվարկներով՝ 7,5 մագնիտուդով երկրաշարժի դեպքում առնվազն 90․000 շենք կփլուզվի, մոտ 4,5 մլն քաղաքացու կարող է անհրաժեշտ լինել ժամանակավոր կացարան:

Հիշեցնենք՝ գիտնականները 7 մագնիտուդից բարձր հզոր երկրաշարժ են կանխատեսում Ստամբուլում և Մարմարա ծովի շրջանում, տնտեսական հետևանքները կզգան ամբողջ Թուրքիայում: