ՔՊ-ական պատգամավորները ԵԽԽՎ-ում պաշտոններ են ստացել

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը միաձայն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Փախստական և միգրանտ երեխաների և երիտասարդների հարցերի ենթահանձնաժողովի նախագահ: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից:

ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Սոնա Ղազարյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ «Փարիզում ԵԽԽՎ Ապագայի հասարակության և երիտասարդության հարցերի ենթահանձնաժողովում ընտրվել է փոխնախագահ:

«Գլխադասային հանձնաժողովում շարունակելու եմ պատրաստել զեկույցս «Երիտասարդության դերը ժողովրդավարության վերակենդանացման հարցում» և կներկայացնեմ լիագումարի դատին»»,- գրել է նա: