Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Բրյուսելում Միջուկային էներգետիկայի հարցերով գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ Ադրբեջանի ԱԳՆ-ին հղում անելով, հանդիպման ընթացքում նախարար Ջեյհուն Բայրամովն իր գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։

Հիշեցնենք, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։