ԱՄՆ-ին կհաջողվի՞ Ուկրաինային օգնության խոշոր փաթեթ տրամադրել. ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականը այցելել է Կիև

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանն այցելել է Կիև, որտեղ հանդիպել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ: Հայտնում է Reuters-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ուկրաինայում հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա պնդել է, որ ԱՄՆ-ին կհաջողվի Ուկրաինային օգնության խոշոր փաթեթ տրամադրել․«Մեր կողմից մենք վստահ ենք, որ կարող ենք դա անել։ Մենք Ուկրաինային կփոխանցենք այդ օգնությունը», – Սալիվանի խոսքը մեջբերում է Reuters-ը։