Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանը նշանակվել է Մայր Աթոռի լուսարարապետի պաշտոնակատար

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանը սույն թվականի մարտի 20-ից նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի պաշտոնակատար: