Ադրբեջանը պետք է դուրս բերի իր ուժերը հայկական տարածքում օկուպացված դիրքերից

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը անդրադարձել է հայ-ադբեջանական հարաբերությունների, այս մասին հայտնում է  Le Figaro-ն։

Գաբրիել Աթալը նշել է․«Ֆրանսիան, որը հյուրընկալում է հայկական մեծ սփյուռքին,  պատրաստ է մասնակցել միջնորդական ջանքերին՝ միաժամանակ ցուցաբերելով իր անսասան աջակցությունը Հայաստանին, որի հետ փետրվար ամսին ամրապնդեց իր համագործակցությունը պաշտպանության ոլորտում»:

Գաբրիել Աթալը Ադրբեջանից պահանջել է, որ դուրս բերի իր ուժերը օկուպացված հայկական դիրքերից։

Ֆրանսիայի վարչապետը նշել էնաև, որ Ալիևը այս պահին էլ գիտակցում է, որ ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում։