Արցախցին կկռվի Տավուշի համար․ Գեղամ Ստեփանյան

Արցախիցներն այսօր Ազատության հրապարակում կազմակերպել են հանրահավաք, որի  նպատակն է հիմնովին վերանայել ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման ծրագրի նախագիծը։

«Միջազգային հանրությունը  համապատասխան լրջությամբ չի վերաբերվել Արցախի ժողովրդի պահանջներին և էթնիկ զտման ու ցեղասպանության մասին ահազանգումներին»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Նա նշեց, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տարբեր, երբեմն նաև անհոդաբաշխ ելույթներ ձոնելը չի նշանակում, որ մեխանիզմը կիրառության մեջ է դրվել։

«Մեր խնդիրն այն է, որ մեխանիզմը կիրառության մեջ չի դրվել»,- ասաց Գ. Ստեփանյանը։

Գեղամ Ստեփանյանի խոսքով, արցախցիների խնդիրները ինչպես սոցիալական բնույթի են, այնպես էլ  իրավունքների ավելի լայն շրջանակին վերաբերող, «որոնցից է նաև վերադարձի իրավունքը, որը, կարծում ենք, պետք է նաև Հայաստանի կողմից քննարկման առարկա լինի»։

Հացին՝ արցախցին կկռվի՞ Տավուշի համար, նա պատասխանեց. «Կարծում եմ, այո»։