Ուզու՞մ եք բան փոխվի, գտեք ձև մարդկանց «ղումարից» կտրելու

Իրականություն, որը երկրորդվում է․ այնինչ մեկնարկի համար պետք է հնարավորինս ճշգրիտ իմանալ, թե ինչի հետ գործ ունես։ Բժիշկը՝ նախքան բուժում նշանակելը, արհեստավորը՝ նախքան մեքենան վերանորոգելը, պետք է ճիշտ ախտորոշի խնդիրը։ Նույնն է ամեն տեղ։

Խաղամոլությունը հիվանդություն է, երբևէ տեսե՞լ եք մարդու, ով թղթախաղով կամ այլ խաղով մեծ գումար է պարտվել, տեսե՞լ եք այն ազարտը, որը տիրում է խաղասեղանի շուրջ, անգամ եթե ու խաղը մեծ գումարների վրա չէ։ Այս վիճակագրությունն ուղիղ ապացուցում է, որ մենք պարզապես չենք ուզում գիտակցել, թե ինչ իրականության հետ գործ ունենք։ «Ղումարի» մեջ խրված մարդուն այս կյանքում ոչինչ հետաքրքիր չէ, բացի իր խաղը։ Սոցիալական ցանցեր, քաղաքական գրառումներ, մեկնաբանություններ ու հաղորդումներ․․․

Վիճակագրությունը վկայում է․ հասարակությունը բառացիորեն տառապում է «ղումարի» ձեռքը։
Հավաստիացնում եմ, խաղամոլը 4 գյուղ չէ, սեփական բնակարանն էլ պատրաստ է կորցնել խաղամոլության հետևանքով առաջացած խնդիրները լուծելու համար։ Նայեք վիճակագրությունը․ նույն ֆեյսբուքն ու յութուբը միայն 6-րդ  և 7-րդ տեղերում են։ Ուզու՞մ եք բան փոխվի, գտեք ձև մարդկանց «ղումարից» կտրելու։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի ֆեյսբուքյան էջից