Հայտնի է՝ երբ Պուտինը կայցելի Չինաստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան կայցելի այս տարվա մայիսին, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին: Այսպիսով, սա կլինի Պուտինի առաջին արտասահմանյան այցը նախագահ վերընտրվելուց հետո:

Politico պարբերականը ավելի վաղ, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ մայիսի սկզբին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Փարիզ, որտեղ կհանդիպի Էմանուել Մակրոնի հետ: Չինաստանի ղեկավարի այցը կդառնա նրա առաջին ուղևորությունը Եվրոպա կորոնավիրուսի համավարակից հետո։

Նախապատրաստվող այցի մասին տեղեկատվության ի հայտ գալու նախօրեին Politico-ն գրել էր, որ Չինաստանը մտադիր է Եվրոպային համոզել Ռուսաստանին կրկին թույլ տալ Ուկրաինայի հարցով ապագա բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ Պեկինը չի ողջունում նման բանակցություններն առանց Ռուսաստանի: Ավելին, նա մտադիր է բոյկոտել նման ձևաչափով բանակցությունները  Պարբերականի տվյալներով՝ ռուս-ուկրաինական բանակցությունները կարող են տեղի ունենալ, օրինակ, Շվեյցարիայում։