Քարաթափում․ Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը երկկողմանի փակ է

Մարտի 20-ին ժամը՝ 12։20 դրությամբ‚ Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ (կմ2+000 հատված) ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում։

«Ճանապարհային դեպարտամենտ»-ի տեղեկացմամբ, ճանապարհը երկկողմանի փակ է։