Նա դավաճանում է իր հայրենակիցներին․ Զատուլինը՝ գյուղերի վերաբերյալ Փաշինյանի դիրքորոշման մասին

ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում մեկնաբանել է սահմանամերձ գյուղերի հարցում ՀՀ իշխանությունների գործողությունները․

«Որն է այն գյուղերի կարևորությունը, որոնց հավակնում է Ադրբեջանը։ Այն, որ դրանք ապահովում են Հայաստանի ելքը դեպի Իրան, ապահովում են տարանցումը դեպի Վրաստան։ Դրանք տարանցիկ գյուղեր են, և եթե Հայաստանը դրանք կորցնում է Հայաստանի կառավարության զբաղեցրած դիրքորոշման արդյունքում, ապա այդ դեպքում ընդհատվում է հաղորդակցությունը, և ճանապարհ է հարթվում հետագա զիջումների համար։ Ամենագլխավորը Ադրբեջանի և Թուրքիայի պահանջն է՝ բացել Զանգեզուրի միջանցքը Ադրբեջանի և Նախիջևանի միջև՝ այդպիսով ուղիղ տարանցումը դարձնելով Թուրքիայից Ադրբեջան», – ասել է Զատուլինը։ Նա ստեղծված իրավիճակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները որակել է «դավաճանություն իր հայրենակիցների նկատմամբ»։

Զատուլինի խոսքով՝ Փաշինյանը հավատարիմ է ինքն իրեն․ «Նա շարունակում է իր նախկին գիծը՝ ուղղված Ադրբեջանի շահերը բավարարելուն, բայց միևնույն ժամանակ փորձում է երևալ մարդ, որ ստիպված է դիմում դրան՝ այն էլ ամեն ինչում հանդիմանելով ՀԱՊԿ-ին և Ռուսաստանի Դաշնությանը»,- ասել է Պետդումայի պատգամավորը։