Նոր նշանակումներ Մայր Աթոռում

Ամենայն Հայոց Կաթողիկոսի Գարեգին Երկրորդի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից հայտնում են՝ հոգեշնորհ Տ․ Ղուկաս աբեղա Հոխանյանը ծառայության է կոչվել Եգիպտոսի Հայոց թեմում, իսկ Արժանապատիվ Տ․ Արտակ քահանա Միրզոյանը և Տ․ Սեպուհ քահանա Բաղդասարյանը՝ Իրաքի Հայոց թեմում։

Հոգեշնորհ Տ. Ղևոնդ աբեղա Սաղաթելյանը, ազատվելով Իրաքի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։