Հեռախոսազրույց են ունեցել Իրանի ու ՌԴ նախագահները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ։
Զրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասին:
Իրանի նախագահը, զգայուն անվանելով Հարավային Կովկասի զարգացումները, ընդգծել է տարածաշրջանի կայունությունը և Իրանի ռազմավարական շահերը պահպանելու ԻԻՀ կամքն ու պատրաստակամությունը։