Կովկասում ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը կայունություն չեն ավելացնի տարածաշրջանում. Պեսկով

«Կովկասում իր ներկայությունն ընդլայնելու Հյուսիսատլանտյան դաշինքի փորձերը տեսանելի են անզեն աչքով․ դրանք հազիվ թե տարածաշրջանում իրավիճակի կայունությունն ու կանխատեսելիությունը ավելացնեն»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«ՆԱՏՕ-ի փորձերը՝ ինչ-որ կերպ ընդլայնելու իր ազդեցությունն ու ներկայությունը, հազիվ թե կարող են Կովկասում կայունություն և իրավիճակի կանխատեսելիություն ավելացնել», – ասել է նա՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը Կովկաս։