Տարածքներ հանձնելով ոչինչ չենք փոխի, քանի որ մեր դարավոր թշնամիներին պետք է ամբողջ երկիրը

Փաշինյանը երեկ տավուշյան արշավանքների ժամանակ, բառացի հաստատել է այն տեղեկությունները, որ կա թուրքական ներխուժման վտանգ Արմավիրի հատվածից և, որպես այդ վտանգի չեզոքացում նշել Տավուշի սահմանամերձ գյուղերի հանձնման կարևորությունը…

Իրականում այո, կա վտանգ, այդ մասին խոսել եմ նախորդ շաբաթ՝ ներկայացնելով նաև սահմանին հայտնված թուրքական հրետանին, բայց այն չեզոքացնելու համար տարածքներ հանձնելով ոչինչ չենք փոխի, քանի որ մեր դարավոր թշնամիներին պետք է ամբողջ երկիրը, հետևաբար վերահաս աղետից խուսափելու համար պետք է.

Դադարեցնել հակառուսական տրամադրությունների գեներացումը

Ազատվել փաշինյանից և իր թիմից։

Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից