Բայրամովը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը

2024 թվականի մարտի 18-ին Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։

Ինչպես փոխանցում է АПА-ն, հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության օրակարգից բխող հարցեր, ինչպես նաև հետհակամարտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակը։

Կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։