Ադրբեջանը ՆԱՏՕ-ի երկարամյա գործընկերն է, և ես անհամբեր սպասում եմ գործընկերության հետագա ամրապնդմանը. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 17-19-ը այցով Հարավային Կովկասում է։ Նա նախօրեին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Բաքու այցն ամփոփել է X-ում արած գրառմամբ.

«Ուրախ էի Բաքվում հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի երկարամյա գործընկերն է, և ես անհամբեր սպասում եմ գործընկերության հետագա ամրապնդմանը: Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են ավելի լայն անվտանգության համար։ Կոչ եմ անում Ադրբեջանին և Հայաստանին օգտվել տևական խաղաղություն հաստատելու հնարավորությունից»։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Բաքվից հետո կմեկնի Թբիլիսի: Նրան կընդունեն Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

Մարտի 19-ին էլ Ստոլտենբերգը կժամանի Երևան՝ հանդիպելու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Նիկոլ Փաշինյանի հետ: