ՌԴ նախագահի ընտրությունների քվեարկության համար ՀՀ-ում ընտրատեղամասերը կբացվեն մարտի 17-ին

ՌԴ նախագահի ընտրությունների քվեարկության համար ընտրատեղամասերը Հայաստանում կբացվեն մարտի 17-ին ժամը 08.00-ին և կփակվեն 20.00-ն; ՀՀ-ում ՌԴ դեսպանության հաղորդմամբ, Երևանի թիվ 8026 ընտրատեղամասը գտնվում է դիվանագիտական ներկայացուցչության տարածքում, իսկ թիվ 8031 ընտրատեղամասը՝ Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսարանում:

Առավել մանրամասն և լրացուցիչ տեղեկատվություն կարելի է գտնել դեսպանության պաշտոնական կայքում։

ՌԴ նախագահական ընտրությունները տեղի են ունենում մարտի 15-17-ը։ Առաջին անգամ դրանք անցկացվում են եռօրյա և հեռավար էլեկտրոնային քվեարկության միջոցով: Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են չորս թեկնածուներ՝ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից Լեոնիդ Սլուցկին, Կոմունիստական կուսակցությունից Նիկոլայ Խարիտոնովը և «Նոր մարդիկ» կուսակցությունից Վլադիսլավ Դավանկովը։