ՌԴ նախագահի ընտրություններին ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության կազմում ՀՀ ներկայացուցիչներ չկան

ՌԴ նախագահի ընտրություններին Հայաստանի ներկայացուցիչներ չկան ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդների առաքելության կազմում, լրագրողներին տեղեկացրել են ՀԱՊԿ ԽՎ դիտորդների խմբում, հայտնել է ՏԱՍՍ-ը։

«Ոչ, ցավոք, ոչ»,- գործակալության հարցին ի պատասխան ասել է առաքելության մի անդամ։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հանրապետության մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցվել է։

Ռուսաստանի նախագահի ընտրությունները անցկացվում են մարտի 15-ին, 16-ին եւ 17-ին։ Դրանք առաջին անգամ անցկացվում են երեք օրով եւ հեռահար էլեկտրոնային քվեարկության կիրառմամբ։ Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է չորս թեկնածու՝ Վլադիմիր Պուտինը, Վլադիսլավ Դավանկովը, Լեոնիդ Սլուցկին եւ Նիկոլայ Խարիտոնովը։