ՌԴ Սամարայի երկրամասում անօդաչուների հարձակման են ենթարկվել նավթավերամշակման երկու գործարաններ

Անօդաչուները գրոհել են Սամարայի երկրամասի Սիզրանի նավթավերամշակման գործարանը և փորձել են հարվածել Նովոկույբիշևի ՆՎԳ-ին, հայտնել է նահանգապետ Դմիտրի Ազարովը։

Նրա խոսքով՝ կատարվածի հետևանքով առաջին գործարանում սկսել են այրվել նավթամթերքների վերամշակման սարքավորումները։ Նովոկույբիշևի ՆՎԳ-ի վրա գրոհը հետ է մղվել։

«Այսօր առավոտյան անօդաչուները գրոհել են Սիզրանի ՆԳՎ-ն և փորձել գրոհել Նովոկույբիշևսկի ՆՎԳ-ն։ Սիզրանի ՆԳՎ տարածքում այրվել են նավթամթերքների վերամշակման սարքերը։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան»,- ասել է նահանգապետը։

Ազարովն ավելացրել է, որ գրոհի հետևանքների վերացման համար ստեղծվել է տարածաշրջանային օպերատիվ շտաբ, բոլոր գերատեսչություններին հանձնարարվել է ուշադրություն հատկացնել օբյեկտների պահպանությանը մարզի տարածքում։