Բայդենը Ալիևին հայտնել է, որ ԱՄՆ-ն աջակցում է խաղաղության ձեռքբերմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որում հայտնել է, որ ԱՄՆ-ն աջակցում է «ամուր և արժանի» խաղաղության ձեռքբերմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև։

«Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդի անունից ձեզ և Ադրբեջանի ժողովրդին եմ փոխանցում լավագույն մաղթանքներ, ցանկանում եմ խաղաղ, բարեկեցիկ և ուրախ Նովրուզ։

«Ամերիկայի Միացյալ Նահանգները մեկ անգամ ևս հաստատում է իր անփոփոխ հավատարմությունը գործընկերությանը մեր երկրների միջև և ամուր ու արժանի խաղաղության ձեռքբերմանը Ադրբեջանի և Հայաստանի միջև, որը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը ապագա սերունդների համար։ Այս տարվա ընթացքում ցանկանում եմ աշխատել ձեզ հետ միասին՝ տարածաշրջանային և տնտեսական կապերի զարգացման ընդլայնման համար»,- ադրբեջանական ԶԼՄ-ները փոխանցել են Բայդենի շնորհավորանքի տեքստը։