Ու սրանք դեռ երես ունեն մարդամեջ մտնելու և պետություն ներկայացնելու

ՀՀ ԱԳ նախարարը խուսափելով արցախցիների վերադարձի իրավունքի ապահովմանն ուղղված գործընթացի մեկնաբանությունից նշել է, թե իրենք ամեն ինչ արել են որպեսզի ԼՂ հայությունը կարողանա մնալ Լեռնային Ղարաբաղում:

Վերջինս նշել է, որ իրենք ամեն ինչ արել են, որ հայաթափում չլինի և քաղաքական էլիտան ի տարբերություն իրենց, ԼՂ-ում իշխանություն փոխեց և հանձնեց Արցախը:

Դուք սրա ցածրորակ ու էժանագին խոսքին նայեք` լրիվ հատուկ գործող իշխանության անարժեք գոյությանն ու անփառունակ վարքագծին:

Ժամանակին «Արցախը Հայաստան է և վերջ» գոռացողները, պատերազմ պարտվածները, երկիր հանձնածները, կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրողները, Արցախին բլոկադայի ու հարձակմանը միայնակ թողնողները և վերջնարդյունքում Արցախն Ադրբեջան հռչակածները այսօր եկել են ու արցախցիներին մեղադրում են Արցախից բռնի տեղահանվելու համար:

Արցախից մարդիկ բռնագաղթել են 10-ամսյա ծանր շրջափակման, չվերջացող հարձակումների և ՀՀ իշխանությունների` արցախցիներին նկատմամբ դավաճանական կեցվածքի պատճառով:

Ով այդ պահին Արցախում չի եղել, իր երեխային սոված չի տեսել, իր ընկերոջը վիրավոր/անօգնական վիճակում չի տեսել, ադրբեջանցիների մուտքը խաղաղ բնակավայրեր չի տեսել և վերջապես իր ընտանիքի մահացած անդամին կողքին դրած մեքենայով 34 ժամ «մահվան միջանցքով» չի անցել, երբեք չի կարող ու դրա բարոյական իրավունքն էլ չունի գնահատելու արցախցիների կյանքի ամենածանր որոշումը:

Ու սրանք դեռ երես ունեն մարդամեջ մտնելու և պետություն ներկայացնելու:

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից