Թուրքիան համընդհանուր աջակցություն է ակնկալում «Զանգեզուրի ուղու» բացման հարցում․ Հաքան Ֆիդան

Համընդհանուր աջակցություն ենք ակնկալում «Զանգեզուրի ուղու» բացման հարցում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, ելույթ ունենալով Բաքվում անցկացվող Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը։

«Այս տարիների ընթացքում «Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը»։ Վրաստանը դարձել է Եվրամիության անդամի թեկնածու։ Հարավային Կովկասում խաղաղության վերականգնումը տարածաշրջանային և գլոբալ նշանակություն ունի։ Այս առումով մենք ակնկալում ենք «Զանգեզուրի ուղու» բացման համընդհանուր աջակցությունը»,-ասել է Ֆիդանը։