Անդրանիկ Հարությունյան․ զոհվել է Խնապատի մարտական դիրքում

Անդրանիկ Կարենի Հարությունյան (1994-2023). Արցախի ՊԲ ավագ լեյտենանտ:

Ծնվել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում:

2012 թ. զորակոչվել է պարտադիր զինվորական ծառության:

4-ամսյա սերժանտական դասընթաց անցնելուց հետո ծառայությունը շարունակել է Ասկերանի զորամասում` որպես պայմանագրային զինծառայող:

Մասնակցել է քառօրյա, 44-օրյա և սեպտեմբերյան մարտերին: 44-օրյա պատերազմի օրերին նրան շնորհվել է լեյտենանտի, իսկ հետագա ծառայության ընթացքում` ավագ լեյտենանտի կոչում:

Զոհվել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Խնապատ գյուղի մարտական դիրքում` մարտական առաջադրանքը կատարելիս:

Ամուսնացած էր, ունի 3 տարեկան դուստր:

Փա՜ռք հերոսին..

 «Հայաքվե»ֆեյսբուքյան էջից