Թե ինչպես Սերժ Սարգսյանի ձեռք բերած սպառազինությունը մսխեց նիկոլը (տեսանյութ)

«Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության, դիվանագիտական և ռազմական հաջողությունների արդյունքում է եղել, որ  մենք կարողացել ենք այդպիսի սպառազինություն ձեռք բերել, որի մասին այսօր հոխորտում է Ադրբեջանի նախագահը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը՝ հիշեցնելով Ալիևի այն հայտարարությունը, թե 2020 թվականի պատերազմի արդյունքում Ադրբեջանը 6 մլրդ դոլարի ռազմավար է վերցրել։

Դանիելյանը հայտարարեց, որ ժամանակին ունեցել ենք ուժեղ  բանակ, որը գործոն է եղել և այն հնարավոր է նաև այսօր վերականգնել։

«Դրա փոխարեն 2018 թվականից հետո գնվել են ՍՈւ-30 ինքնաթիռներ, որոնք չեն կրակել հրթիռներ չունենալու պատճառով և հին «ԱսաՕԿա»-ներ, որոնց վրա միլիոնավոր դոլարներ է ծախսվել, բայց մեզ օգուտ չեն տվել… Ունեցել ենք «Էռատո» ջոկատներ և ելակային քաղաքականություն»,- նշել է ՀՀԿ ԵԿ ղեկավարը։

 

Մանրամասները՝ տեսանյութում