«Բարև Ձեզ և Գամարջոբա». «Վնուկովո» օդանավակայանում կողջունեն նաև հայերենով և վրացերենով

«Բարև Ձեզ և Գամարջոբա, մեր ավիաընկերությունների ուղևորներ». Մոսվայի «Վնուկովո» օդանավակայանում կհայտնվեն հայերեն և վրացերեն հայտարարություններ։ Այդ մասին հայտնում է SHOT-ը։

Նշենք՝ «Վնուկովոյից» օրական մի քանի չվերթ է իրականացվում դեպի Թբիլիսի, Բաթումի, Գյումրի և Երևան:

«Վնուկովոյում» միջազգային թռիչքները հայտարարվում էին թուրքերեն, գերմաներեն, ուզբեկերեն, տաջիկերեն, պարսկերեն, ադրբեջաներեն և այլ լեզուներով։