Ալիևը կարծում է, որ հիմա Բաքուն շատ ավելի մոտ է Երևանի հետ խաղաղության կնքմանը, քան երբևէ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ հիմա Բաքուն շատ ավելի մոտ է Երևանի հետ խաղաղության կնքմանը, քան երբևէ։

«Հիմա մենք ավելի մոտ ենք Հայաստանի հետ խաղաղության կնքմանը, քան մինչ այժմ երբևէ»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Բաքվի «Մասնատված աշխարհի վերականգնումը» թեմայով XI գլոբալ համաժողովում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Նշենք, որ Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են խաղաղության օրակարգը մշտական շանտաժի և ճնշման համար։ Ի պատասխան Երևանի՝ Բաքվի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության՝ Բաքուն մշտապես առաջ է քաշում նոր պահանջներ՝ հրաժարվելով ձեռք բերված պայմանավորվածություններից։