Եղել են ժամանակներ, երբ բանականությունն ու արժանապատվությունը կորցրած ժողովուրդներին անգամ Աստված չի ցանկացել փրկել

ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտը 1918թ. մայիսի 11-ին, ֆիլանտրոպիստ և գործարար Կլեվելանդ Հոդլի Դոջին ուղղված նամակում գրել է «…Հայկական եղեռնը պատերազմի ամենամեծ ոճիրն էր, և Թուրքիայի դեմ գործելու ձախողումը` նրա մեղքերին թողություն տալն է: Ձախողում` որ հիմնովին առնչվել է թուրքական սարսափների հետ նշանակում է, որ ապագայում աշխարհի խաղաղության երաշխավորման բոլոր խոսակցությունները չար հիմարություններ են»:

Հետևություններ չենք անում ու դասեր չենք քաղում: Այսօր էլ բոլոր երկրները պատրաստ են Թուրքիայի ու Ադրբեջանի մեղքերին թողություն տալ, որովհետև ՀՀ ղեկավարությունը ինքն է Թուրքիային ու Ադրբեջանին լիարժեք թողություն տվել:

Եղել են ժամանակներ, երբ բանականությունն ու արժանապատվությունը կորցրած ժողովուրդներին անգամ Աստված չի ցանկացել փրկել:

 

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից