Ողբերգությունն այն է, որ պաշտպանության նախարարը վարչապետին մարտական գործողությունների մասին զեկուցում է whatsApp ով

Նիկոլ Փաշինյանն իր Tik Tok-ի պաշտոնական էջով հրապարակել է սկանդալային տեսանյութ….

Այ էս վերնագրով են կայքերը տարածում Նիկոլի հրապարակած WhatsApp հավելվածի հաղորդագրությունը, ով իբր արձանագրում է իր ճիշտ լինելը Նիկոլ-Արշակ դուելում:

Նախ Էս ամեն ինչի մեջ առաջին ողբերգությունն էն է, որ պաշտպանության նախարարը վարչապետին մարտական գործողությունների մասին զեկուցում է whatsApp ով, իսկ, երբ ուզում եք հասկանալ, թե ինչ օպերատիվ ձևով են պաշտպանության նախարարն ու վարչապետը իրար հետ շփվում, պարզապես նախարարի զեկուցելու ժամը ֆիքսեք, ու նիկոլի պատասխանի ժամը: Ինչ խոսք՝ ֆանտաստիկ օպերատիվ են…7 ժամ հետո արձագանքելը լրիվ նորմալ է սրանց համար…

Այ էս ձև էլ երկիր են կառավարել ու պատերազմ ղեկավարել…

 

Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից