Շահերի կեղծ ընկալում. երաշխիքներ հողի վրա, ոչ թե օդում

Այսօր լսեցինք թագավորության պաշտպանության փոխնախարարի՝ Ջեյմս Հիպպի հայտարարությունը. «Մեծ Բրիտանիան ընդունում է ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու մասին Հայաստանի իշխանությունների որոշումը և պատրաստ է աջակցություն ցուցաբերել Ռուսաստանից առաջացող սպառնալիքների դեպքում»։

Հիմնական եզրակացությունները

Նախ, Լոնդոնը պատրաստ է օգնել Հայաստանին միայն Ռուսաստանից եկող սպառնալիքների համատեքստում։ Այլ կերպ ասած, Երևանը կստանա Արևմուտքի աջակցությունը, քանի դեռ հակառուսական կուրս է վարում։ Հակառակ դեպքում «ակտիվի» արժեքը կորում է:

Երկրորդ՝ Հայաստանի հիմնական սպառնալիքներն այսօր գալիս են Թուրքիայից և Ադրբեջանից, այլ ոչ թե Ռուսաստանից։ Այս դեպքում Լոնդոնը պատրաստ չէ օգնել։

Երրորդ՝ փաստացի ընդունվում է, որ հակառուսական կուրսը կբերի Մոսկվայի կողմից պատասխան արձագանքի, և արդեն հնչում են երաշխիքները։

Խնդիրն այն է, որ այդ երաշխիքները բավարար չեն ռազմավարական խորության բացակայության պատճառով։ Առայժմ Հայաստանին երաշխիքներ են պետք «հողի վրա», այլ ոչ թե օդում և միանգամայն կոնկրետ ագրեսորների՝ Բաքվի և Անկարայի նկատմամբ։

#ՀաջորդտարիՇուշիում

Սերգեյ Մելքոնյան

պ.գ.թ., միջազգայնագետ