Հայաստանն ու Վրաստանը քննարկել են երկու երկրների միջև ստորագրված ռшզմավարական գործընկերության հռչակագիրը

Մարտի 11-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագրին և դրա շրջանակներում տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի։